«Գեղեցիկ ընտանիք»․ Գուրգեն Դաբաղյանն ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել
Երգիչ Գուրգեն Դաբաղյանը, որն ամիսներ առաջ հայր է դարձել, ընտանեկան նոր լուսանկարներ է հրապարակել։
Իր միկրոբլոգում տեղադրված կադրերում երգիչը պատկերված է կնոջ՝ Իննայի եւ դստեր հետ։ Ամուսինները զբոսնում են նորածին դստեր հետ։ Հրապարակմանը կից երգիչը գրառում չի կատարել, սակայն հետեւորդներն ու երկրպագուները բազմաթիվ դրական մեկնաբանություններ են կատարել՝ գրելով․ «Գեղեցիկ ընտանիք», «Հիանալի զույգ»։
Ավելի վաղ տեղադրված կադրերում երգիչը պատկերված էր ընտանիքի հետ։ Փոքրիկի դեմքը փակված էր սրտիկի տեսքով սմայլիկով։ Երգչի էջը ողողված էր դրական մեկանաբանություններով, հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ էին գրել նրանց. «Ամենագեղեցիկ ընտանիքը», «ամենաերջանիկ պահերը»։