ԱՄՆ Նյու Յորք նահանգը կարող է բարձրացնել հարկերը հարուստների համար
Նյու Յորքի նահանգը քննարկում է հարուստ ամերիկացիների համար հարկերը բարձրացնելու հնարավորությունը` COVID-19 համավարակի հետեւանքով առաջացած տնտեսական բացը լրացնելու համար, հաղորդում է Americaru-ն:
Նյու Յորքի օրենսդիրները քննարկում են` արդյո՞ք արժե բարձրացնել հարկերը հարուստ բնակիչների համար` լոքդաունի պատճառով առաջացած ֆինանսական խնդիրները վերացնելու համար: Քաղաքական գործիչները եւ համայնքային խմբերը պնդում են, որ հարուստների համար հարկերի բարձրացումը կօգնի նվազագույնի հասցնել հիմնական ծախսերի համար ծախսերի կրճատումը: Ավելի վաղ նման որոշում էր կայացվել Նյու Զերսի նահանգում. անցյալ շաբաթ իշխանությունները հայտարարել էին միլիոնատերերի համար հարկերի բարձրացման գործարքի մասին:
Սակայն Նյու Յորքի նահանգապետ Էնդրյու Քուոմոն քննադատել է առաջարկը: Փոխարենը նա պնդում է, որպեսզի նահանգներն ավելի շատ դաշնային միջոցներ ստանան: «Նախքան Նյու Յորքում հարկերի բարձրացման մասին խոսելը, եկեք նախ կենտրոնանանք լավագույն տարբերակների վրա»,- ասել է Քուոմոն այս ամսվա սկզբին կայացած մամուլի ասուլիսին:
Այս ֆինանսական տարում նահանգում եկամուտները 14.5 միլիարդով պակաս կլինեն, իսկ դեֆիցիտը մինչեւ 2024 ֆինանսական տարին կբարձրանա մինչեւ 62 միլիարդ դոլար: