Ռուսաստանից ապրանքների վրա կորոնավիրուս է հայտնաբերվել
Չինաստանի մաքսային մարմինները կորոնավիրուս են հայտնաբերել Ռուսաստանից ներմուծված ապրանքների նմուշների եւ դրանց արտաքին փաթեթավորման վրա, հայտնում է «ՌԻԱ Նովոստի»-ն:
Չինաստանի իշխանությունները վիրուսի ախտորոշման թեստերի դրական պատասխանների կապակցությամբ չորս շաբաթով դադարեցրել են ներմուծման հայտարարագրերի ընդունումը ռուսական բեռով երկու նավից: Նշվում է, որ նավերը պետք է ձկնորսական ապրանքներ հասցնեին Չինաստան:
Ավելի վաղ հաղորդվել էր, որ Չինաստանի Չանչուն քաղաքում կորոնավիրուս էր հայտնաբերվել Ռուսաստանից ներմուծված սառեցված ծովամթերքի փաթեթի վրա: Հաղորդվում է, որ հիվանդությունների վերահսկման եւ կանխարգելման տեղական կենտրոնը հաստատել է վարակի առկայության նախնական արդյունքը: Իշխանությունները հետեւել են բոլորին, ով շփվել է փաթեթավորման հետ, եւ բժշկական վորահսկողություն են սահմանել նրանց նկատմամբ: