Դատավորի թեկնածուների բարեվարքությունը գաղտնիք չէ. ԼՀԿ-ի առաջարկը. «Ժամանակ»
«Ժամանակ» թերթը գրում է.
««Լուսավոր Հայաստան» խմբակցությունն առաջարկում է փոփոխություն կատարել «Կոռուպցիայի կանխարգելման հանձնաժողովի մասին» օրենքում: Օրենքով նախատեսվում է, որ հանձնաժողովը Բարձրագույն դատական խորհրդի անդամների թեկնածուների, Սահմանադրական դատարանի դատավորների թեկնածուների, դատավորների թեկնածուների հավակնորդների բարեվարքության վերաբերյալ խորհրդատվական եզրակացություններ է ներկայացնում, որոնք ենթակա չեն հրապարակման:
ԼՀԿ-ն առաջարկում է հանել չհրապարակելու սահմանափակումը՝ համարելով, որ այդ դրույթը հակասում է տեղեկություններ փնտրելու, ստանալու և տարածելու ազատության սահմանադրական նորմին, ինչպես նաև հանձնաժողովի գործունեության հաշվետվողականության և թափանցիկության սկզբունքին»:
Առավել մանրամասն՝ թերթի այսօրվա համարում: