«Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի». Վարդայի հուզիչ գրառումը
Պարուհի Վարդան Ինստագրամի իր էջում հուզիչ գրառում է կատարել:
««Մերկապարուհի». ինձ հաճախ են այսպես անվանում՝ ցանկանալով վիրավորել, բայց ինձ համար դա վիրավորական բառ չէ։ Երբ քեզ բանաստեղծություններ են նվիրում, երբ մարդիկ 17 տարի անց հիշում են, թե ինչպես են հետեւել Ուկրաինայում մերկապարի առաջնությանը քո հաղթանակին… Առաջինը լինելը դժվար է, լավագույնը լինելն՝ էլ ավելի…
Ես մերկապարի առաջին չեմպիոնն էի, Pole Dance-ի առաջին չեմպիոնը… Ձողին պարերի եւ իմ սեփական էվոլյուցիան, իմ երազանքները, աշխատասիրությունն ինձ օգնել են գտնել իմ կոչումը։ Օգնել ուրիշներին իրենց գեղեցիկ, կանացի զգալ պարում ու ոչ միայն»,- գրել է Վարդանն՝ հրապարակելով իրեն նվիրված բանաստեղծությունը, որը գրվել է 2004թ.-ին։