«Համոզված եմ, որ Զիդանը երջանիկ է, որ Բեյլը հեռացել է»․ Մոուրինյո
«Տոտենհեմի» գլխավոր մարզիչ Ժոզե Մոուրինյոն խոսել է կիսապաշտպան Գարեթ Բեյլի՝ Մադրիդի «Ռեալից» տեղափոխության մասին:
Այն մասին, թե արդյո՞ք Բեյլը կարող է մեկ մրցաշրջանից ավելի երկար մնալ «Տոտենհեմում»
«Եթե բոլորը երջանիկ լինեն, դա կատարյալ կլինի:
Ես չեմ խոսել Զիդանի հետ, բայց վստահ եմ, որ Զինեդինը երջանիկ է, որ Բեյլը հեռացել է: Մենք ուրախ ենք, որ Գարեթն այստեղ է, և նա, իհարկե, ուրախ է, որ «Տոտենհեմում» է, այնպես որ, հուսով եմ, որ մենք բոլորս երջանիկ կլինենք մրցաշրջանի ավարտին, և նա կարող է մնալ մեզ հետ»:
Բեյլի նկատմամբ վերաբերմունքի մասին
«Նա գիտի, որ ես ցանկանում էի նրան ստորագրել «Ռեալի» կազմում, բայց այդ մրցաշրջանում դա հնարավոր չէր: Գարեթը նաև գիտի, որ մենք փորձեցինք նրան ձեռք բերել «Մանչեսթեր Յունայթեդում»:
Բեյլը գիտի, որ ես, իրոք, շատ եմ հավանում նրան՝ որպես խաղացողի, ուստի մենք ընկերական հարաբերություններ ունենք: Բայց նա գիտի, որ իմ թիմերում խաղադաշտ են մտնում միայն լավագույնները: Նա չի խաղա միայն այն պատճառով, որ ինքը Գարեթ Բեյլն է: