Թուրքական դատախազությունը Կարո Փայլանին անձեռնխելությունից զրկելու համար գործընթաց է սկսել
Անկարայի գլխավոր դատախազությունը քրդական «Ժողովուրդների դեմոկրատական» կուսակցության 7 անդամի անձեռնխելությունից զրկելու համար գործընթաց է սկսել։
Թուրքական դատախազության ներկայացրած հայտարարության մեջ 7 անձանցից մեկը հենց հայ պատգամավոր Կարո Փայլանն է։
Դատախազության հայտարարության մեջ նշվել է, թե այդ 7 հոգին մեղադրվում են 2014 թվականին Սիրիայի քրդական Կոբանիի շուրջ զարգացումներում ահաբեկիչներին սատարելու հայտարարություններով եւ իրավիճակն ապակայունացնող գործողություններ կատարել։