ԱՄՆ Ռազմածովային ուժերը ստեղծել են երկու նոր միջոց ահաբեկչության դեմ պայքարի համար
ԱՄՆ Ռազմածովային ուժերը ստեղծել են երկու նոր միջոց ահաբեկչության դեմ պայքարի համար, գրում է NYP-ն:
Երկու միջոցներն էլ թույլ են տալիս դադարեցնել մոտեցող կասկածելի նավը կամ ջրային մոտոցիկլետը՝ չառաջացնելով մարդկային զոհեր:
«Ռետինե ութոտնուկը», որը նախատեսված է թշնամական ջրային մոտոցիկլետներ եւ այլ նավեր կանգնեցնելու համար, կազմված է գլխից եւ շոշափուկներից:
Ռազմածովային ուժերի մյուս հայտնագործությունը արձակում է «լորձի ամպ», որը նույնպես ուղղված է կասկածելի օբյեկտները կանգնեցնելուն առանց շրջակա միջավայրին վնաս հասցնելու:
Լորձը եւ ութոտնուկը կարող են օգտակար լինել այսպես կոչված կանաչ գոտիներում, որտեղ լարվածությունը բարձր է, սակայն չկա ուղղակի պատերազմ, այդ թվում՝ պարսից ծոցում եւ Հարավ-Չինական ծովում, նշում է Forbes-ը: