Ֆլորիդայի բնակիչը կոտրված ատամի պատճառով McDonald's-ին դատի է տվել
Ֆլորիդայի բնակիչը «Մըքնագեթս» ուտելիս կոտրած ատամի պատճառով McDonald's-ին դատի է տվել։ Նա հույս ունի ստանալ ավելի քան 1 մլն դոլարի փոխհատուցում, հայտնում է The Hill-ը։
Ալեքսեյ Սթոլֆաթը 3 օր շարունակ բերանի մեջ ցավ է զգացել եւ տառապել գլխացավից այն բանից հետո, երբ կծել է հավի նագեթսի ոսկորը։ Նա հայտնաբերել է, որ իր ատամը երկու տեղից ճաքել է։ Նրա խոսքով՝ ինքը 1,1 մլն դոլարի փոխհատուցում է պահանջում եւ բոլոր McNuggets-ների հետկանչ, «որ խուսափեն սպառողների զանգվածային վնասվածքներից»։
Նա ասել է, որ եթե դատական վեճը շահի, ապա 1 մլն դոլարը կնվիրաբերի բարեգործությանը։