Բրիտանացիների ավելի քան 80%-ն անհրաժեշտության դեպքում չի պահպանում ինքնամեկուսացման կանոնները. Reuters
Մեծ Բրիտանիայում մարդկանց ավելի քան 80%-ը չի հետևում ինքնամեկուսացման վերաբերյալ ցուցումներին՝ COVID-19-ի ախտանշանների առկայության կամ թեստի դրական արդյունք ունեցող անձանց հետ շփումից հետո:
Այս մասին ասվում է Լոնդոնի Թագավորական քոլեջի կողմից անցկացված ուսումնասիրության մեջ, հայղորդում է Reuters-ը:
Հետազոտությունը պարզել է, որ անցած յոթ օրվա ընթացքում COVID-19-ի ախտանշանների առկայության մասին հաղորդած մարդկանց միայն 18.2%-ը տնից դուրս չի եկել ախտանշանների ի հայտ գալու պահից սկսած, և միայն 11.9%-ն է դիմել COVID-19-ի ախտորոշման թեստ հանձնելու համար:
Շատերը չեն կարողացել ճանաչել COVID-19-ի՝ կորոնավիրուսի առաջացրած շնչառական հիվանդության ախտանշանները:
Ուսումնասիրության արդյունքում պարզվել է, որ կանոնները չպահպանելու պատճառ կարող են լինել կառավարության հրահանգների անտեղյակությունից մինչև ախտանշանները ճանաչելու անկարողությունը: