Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել եւ չի օգնի Բրազիլիայի հավաքականին
Անգլիայի փոխչեմպիոն «Մանչեսթեր Սիթիի» եւ Բրազիլիայի հավաքականի հարձակվող Գաբրիել Ժեզուսը վնասվածք է ստացել եւ չի օգնի ազգային թիմին աշխարհի առաջնության ընտրական մրցաշարի առաջիկա հանդիպումներում, հաղորդում է Բրազիլիայի ֆուտբոլի կոնֆեդերացիայի մամուլի ծառայությունը։
Գաբրիել Ժեզուսը վնասվածքը ստացել է սեպտեմբերի 21-ին տեղի ունեցած Անգլիայի առաջնության խաղում։ «Մանչեսթեր Սիթին» 3։1 հաշվով հաղթել էր «Վուլվերհեմփթոնին»։
Ժեզուսին հավաքականում կփոխարինի Բեռլինի «Հերտայի» հարձակվող Մատեուս Կունյան, որը կարող է նորամուտը նշել ազգային թիմում։
Բրազիլացիները հոկտեմբերի 9-ին կմրցեն Բոլիվիայի, հոկտեմբերի 13-ին՝ Պերուի թիմի հետ։