Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին՝ իր կյանքը փրկելու համար
Բլոգեր Ալեքսեյ Նավալնին շնորհակալություն է հայտնել օդաչուներին և Օմսկի բժիշկներին, ովքեր իրեն ցուցաբերել են անհրաժեշտ օգնություն: Այս մասին նա գրել է Instagram-ի իր էջում:
Նա երախտագիտություն է հայտնել «անհայտ բարի ընկերներին», այդ թվում՝ օդաչուներին, որոնք արագորեն իջեցրել են ռուսաստանցի ուղևորով օդանավը՝ չնայած օդանավակայանը «ականապատելու» մասին լուրերին:
«Օդանավակայանի բժշկական ծառայության աշխատակիցները և դեպքի վայր ժամանած շտապօգնությունը … անմիջապես ասել էին. «Սա թունավորում է», և ինձ ներարկել էին ատրոպինի չափաբաժին», – ասել է Նավալնին:
Նրա խոսքով՝ օդաչուներն ու առաջին բժիշկները իրեն լրացուցիչ 15-20 ժամ կյանք են նվիրել:
«Եթե այդ մարդիկ չլինեին: Շնորհակալություն, իմ բարի անհայտ ընկերներ: Դուք լավ մարդիկ եք», – նշել է բլոգերը: