Իրանը մտադիր է Ռուսաստանի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության բնագավառում
Թեհրանը մտադիր է Մոսկվայի հետ համագործակցել COVID-19-ի դեմ պատվաստանյութի արտադրության գծով, այդ թեմայի շուրջ կոնսուլտացիաներ են անցկացվում: Այդ մասին սեպտեմբերի 25-ին հայտարարել է ՌԴ-ում Իրանի դեսպան Քազըմ Ջալալին:
«Մենք բանակցություններ են վարում, ես բանակցություններ եմ անցկացրել Ռուսաստանի ուղղակի ներդրումների հիմնադրամի (ՌՈւՆՀ) գլխավոր տնօրեն Կիրիլ Դմիտրիևի հետ, մեր պաշտոնատար անձինք կոնսուլտացիաներ են անցկացրել մի քանի փուլով, մենք հայտարարել ենք, որ կհամագործակցենք ընդհանուր համագործակցության բնագավառում»,- հայտարարել է Ջալալին՝ հանդես գալով «Ռուսաստանն այսօր» լրատվական գործակալությունում կայացած մամուլի ասուլիսում: