«Չքնաղ». Սոֆի Դեւոյանի հմայիչ կերպարը
Պարուհի, դերասանուհի Սոֆի Դեւոյանը նոր լուսանկար է հրապարակել՝ ներկայացնելով իր հմայիչ կերպարը։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում Սոֆին սեւ շապիկ է կրում։ Երգչուհի Զարուհի Բաբայանի դուստրը հավաքել է մազերն ու նախապատվություն տվել արտահայտիչ շպարին. շուրթերը ներկված են կարմիրով։ «Չքնաղ», «խոսքերն ավելորդ են»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։
Ավելի վաղ Սոֆին ներկայացրել էր շքեղ կերպարում։ Նա երկար, սեւ զգեստ էր կրում, որը զարդարված էր գոտիով։ Պարուհին հավաքել էր ուղիղ հարդարված մազերն ու արտահայտիչ շպար ընտրել։ Կերպարն ամբողջացրել էին աքսեսուարները՝ պայուսակ, ականջօղեր ու վզնոց։ «Հարսանեկան մթնոլորտ»,- հրապարակումը մակագրել էր նա։