Ձերբակալել են Charlie Hebdo-ի մոտ անցորդների վրա հարձակման երկրորդ կասկածյալին
Փարիզի XI օկրուգի Ռիշար Լենուար մետրոյի շրջանում երկաթուղայինների բրիդագը ձերբակալել է Charlie Hebdo-ի հին շենքի մոտ անցորդների վրա դանակով հարձակման երկրորդ կասկածյալին:
Սեպտեմբերի 25-ին այդ մասին հայտնել է France Info ռադիոկայանը։ Անցորդների վրա հարձակումը կատարվել է 11:45-ին (Երևանի ժամանակով 13:45-ին) Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքի երկու փողոցներում:
Տուժել է երկու մարդ, որոնցից մեկը գտնվում է ծանր վիճակում: France-Presse գործակալությունը հայտնել է, որ հետաքննությանն է միացել Ֆրանսիայի դատախազության ահաբեկչության դեմ պայքարի հարցերի բաժինը:
Գործակալության տվյալներով՝ հետաքննությունը սկսված է «ահաբեկչության» և «հանցավոր ահաբեկչական կազմակերպության հետ կապված մահափորձի» գործով:
Ավելի վաղ Փարիզի դատախազ Ռեմի Էյտսը հայտնել է, որ մայրաքաղաքի դատախազությունն այս պահին գործը դիտարկում է որպես «սպանության փորձ»։