Մակրոնը հետևում է Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքի մոտ հարձակման հետ կապված իրավիճակին
Ֆրանսիայի նախագահ Էմանուել Մակրոնն իրազեկված է Փարիզում Charlie Hebdo-ի խմբագրության հին շենքի մերձակայքում անցորդների վրա հարձակման վերաբերյալ: Այդ մասին հայտնել է BFMTV հեռուստաալիքը՝ վկայակոչելով Ելիսեյան պալատի աղբյուրին:
Ավելի վաղ Ֆրանսիայի վարչապետ Ժան Կաստեքսը և ներքին գործերի նախարարության (ՆԳՆ) ղեկավար Ժերալդ Դարմանենը, ովքեր աշխատանքային ուղևորության մեջ էին Փարիզի մերձակայքում, շտապ վերադարձել են քաղաք և ուղևորվել ՆԳՆ-ի ճգնաժամային կենտրոն:
Անցորդների վրա հարձակումը կատարվել է 11:45-ին (Երևանի ժամանակով 13:45-ին) Բաստիլիայի հրապարակի շրջանում՝ Փարիզի արևելքում՝ Charlie Hebdo-ի խմբագրության նախկին շենքից ոչ հեռու: Հարձակման հետևանքով չորս մարդ դանակի վիրավորում է ստացել, նրանցից երկուսի վիճակը ծանր է: Տուժողների թվում են «Պրեմիեր լին» լրատվական գործակալության երկու երիտասարդ աշխատողներ, գործակալություն, որն այժմ զբաղեցնում է Charlie Hebdo-ի գրասենյակը:
Նրանք վիրավորվել են, երբ փողոց են դուրս եկել ծխելու: Հարձակվողը (հնարգավոր է, եղել են երկու հոգի) զինված է եղել մաչետեով: Ներկայումս թաղամասը շրջափակված է ոստիկանության կողմից: Հարձակումը տեղի է ունեցել այն շենքի մոտ գտնվող փողոցներից մեկում, որտեղ ավելի վաղ գտնվում Էր Charlie Hebdo թերթի խմբագրությունը, որն ահաբեկիչների հարձակման օբյեկտ դարձավ 2015 թվականի հունվարին: Այդ ժամանակվանից ի վեր խմբագրությունը տեղափոխվել է Փարիզի այլ շրջան: Դրա հասցեն գաղտնի է պահվում, իսկ լրագրողներին պահպանում է ոստիկանության ավելի քան 80 աշխատակից։