Գրետա Թունբերգը բողոքի ակցիա է կազմակերպել Շվեդիայի խորհրդարանի մոտ
Էկոակտիվիստ Գրետա Թունբերգը կազմակերպել է բողոքի ակցիա Շվեդիայի խորհրդարանի մոտ կորոնավիրուսի հետեւանքով երկարատեւ ընդմիջումից հետո, գրում է Gazeta-ն՝ հղում անելով Associated Press գործակալությանը:
Նրան աջակցել են նաեւ այլ ակտիվիստներ, որոնք հավաքվել էին խորհրդարանի շենքի մոտ պաստառներով եւ գլոբալ տաքացման դեմ պայքարելու կոչերով:
2018 թվականին Թունբերգն ամեն ուրբաթ կազմակերպում էր միայնակ բողոքի ակցիաներ խորհրդարանի դիմաց: Նրան միացել են դպրոցականն եւ ուսանողներ նաեւ այլ երկրներում, ինչը հանգեցրել է Fridays For Future («Ուրբաթ՝ հանուն ապագայի») շարժման ստեղծմանը: