ՌԴ իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ քաղաքացիների պատվաստումն արագացնելու հնարավորությունը
ՌԴ իշխանությունները քննարկում են կորոնավիրուսի դեմ քաղաքացիների պատվաստումն արագացնելու հնարավորությունը՝ պայմանավորված հիվանդացության աճով, հայտնում է «Ինտերֆաքսը»՝ վկայակոչելով կառավարությունում աղբյուրին։
«Մենք գրանցում ենք հիվանդացության աճ, ուստի հնարավոր է քաղաքացիների պատվաստման արագացում»,- ասել է գործակալության զրուցակիցը։
Նրան խոսքով՝ հիմա ռուսական առաջին «Սպուտնիկ V» պատվաստանյութի հետազոտությունները լավ արդյունքներ են ցուցադրում։ «Եթե մեկ ամսում պատկերը չվատթարանա, ապա «ռիսկի խմբերը», որոնք արդեն հիմա սկսել են պատվաստանյութը ստանալ, կարող են ընդլայնվել»,- նշել է աղբյուրը։
Ռուսաստանում կորոնավիրուսով նոր հիվանդացածների օրական աճը կազմել է 84 մարզերում 7 212 նոր դեպք, մահացել է 108 մարդ։ Այսպիսով, հունիսից ի վեր առաջին անգամ մեկ օրում հիվանդացածների թիվն անցել է 7 հազար նիշից։