Նոր Nexus սմարթֆոնը կցուցադրվի հոկտեմբերի 14-ին (տեսանյութ)
LifeStyleGoogle-ը թողարկում է նոր էտալոնային Nexus սմարթֆոնը: Nexus սմարթֆոնները թողարկվում են 2010 թ-ից սկսած: Սակայն google phone-ի մասին ոչ մի նորություններ չեն եղել, և երկար ժամանակ ոչ ոք տեղյակ չէր արդյոք 2013 ընդհանրապես կթողարկվեր այս հեռախոսը: Հեռախոսի մասին նորությունները համացանց ներթափանցել են վերջին շաբաթների ընթացքում և այժմ համարյա թե բոլորը գիտեն նրա մասին:
Նրա մասին լուրերը տարածվեցին առաջին տեսահոլովակի ժամանակ, որը գովազդում էր Android-ի նոր համակարգի օպերացիաները:
Սմարթֆոնն ունի 5 դյույմանոց էկրան Full HD և շատ հզոր Qualcomm Snapdragon 800 պրոցեսոր: Համացանց են նաև ներթափանցել սմարթֆոնի լուսանկարները: