Ֆրանսիայի մեծությամբ երկրորդ քաղաքում կփակվեն բարերն ու ռեստորանները
Ֆրանսիայի իշխանությունները հայտարարել են Մարսելում, երկրի բնակչության թվով երկրորդ քաղաքում, բոլոր ռեստորաններն ու բարերը փակելու որոշման մասին, հաղորդում է BBC-ին:
Առողջապահության նախարար Օլիվիե Վերանն ասել է, որ բոլոր ռեստորանները, բարերը և մարզադահլիճները կփակվեն նվազագույնը երկու շաբաթով:
Հասարակական վայրերը, ինչպիսիք են թատրոնները, թանգարաններն ու կինոթատրոնները, նույնպես կփակվեն, եթե խիստ հակավիրուսային միջոցառումներ չձեռնարկվեն:
Որոշումն ուժի մեջ կմտնի շաբաթ օրը: Այն ընդունվել է երկրում վերջերս գրանցված կորոնավիրուսի դեպքերի աճից հետո: