Ապրիլյան պատերազմի հանգամանքները քննող հանձնաժողովի գործունեությունն իր հսկողության տակ է պահում Փաշինյանը, որ զեկույցում քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք» է. «Փաստ»
«Փաստ» թերթը գրում է.
«Ապրիլյան պատերազմի հանգամանքներն ուսումնասիրող քննիչ հանձնաժողովի եզրակացությունը դարձյալ ձգձգվում է: Այն փաստացի կներկայացվի հոկտեմբերի սկզբին: Իսկ ուշացման համար, ըստ «Փաստ» թերթի աղբյուրների, կան «խորքային» պատճառներ:
Բանն այն է, որ առաջնային խնդիր է դրված առավելագույնս վարկաբեկել այդ օրերի իշխանություններին ու զինվորական ղեկավարությանը, իսկ համապատասխան շարադրանքն այնպես կազմել, որ հնարավորինս արժանահավատ լինի:
Դրա համար ժամանակ է պետք: Մյուս կողմից, հարցը բարդանում է այն առումով, որ, ըստ նույն աղբյուրների, ողջ գործընթացն իր անմիջական վերահսկողության տակ է պահում վարչապետ Նիկոլ Փաշինյանը, որպեսզի զեկույցում հատկապես քաղաքական գնահատականները լինեն այնպես, ինչպես «պետք է»»,-գրում է թերթը:
Նյութն ամբողջությամբ կարդացեք թերթի այսօրվա համարում: