YouTube-ը հայտարարել է ԱՄՆ նախագահական ընտրություններում ֆեյքերի դեմ պայքարի մեկնարկի մասին
YouTube տեսահոսթինգը մտադիր է ԱՄՆ նախագահական ընտրությունների վերաբերյալ նյութերը նշել հատուկ վահանակներով, որոնք օգտատերերին կուղարկեն դրանց մասին ստուգված տեղեկատվություն: Այս մասին հաղորդվում է ծառայության պաշտոնական բլոգում:
Այսպիսով, նոր կանոնների համաձայն, YouTube-ը նաև ֆինանսական շահույթից կզրկի այն ալիքներին, որոնք «կխաթարեն վստահությունը» Միացյալ Նահանգների ներքաղաքական գործընթացների նկատմամբ: Հոսթինգը մտադիր է ընդհանրապես ջնջել ընտրությունների վերաբերյալ ֆեյքերը:
YouTube-ը հատուկ ուշադրություն կդարձնի փոստով քվեարկության մասին տեսանյութերին, որոնք պարբերաբար քննադատվում են գործող նախագահ Դոնալդ Թրամփի կողմից: