Թուրքիան սկսել է փրկել իր արժույթը կրախից
Թուրքիայի Կենտրոնական բանկը սեպտեմբերի 24-ին կայացած նիստում հաշվառման դրույքաչափը 8,25 տոկոսից բարձրացրել է մինչեւ 10,25 տոկոս, ինչը վերջին երկու տարվա ընթացքում դրամավարկային քաղաքականության առաջին խստացումն է, հայտնում է Lenta-ն՝ հղում անելով Reuters-ին:
Որոշման պատճառը կրախի եզրին գտնվող ազգային արժույթը փրկելու անհրաժեշտությունն է: Վերջերս թուրքական լիրայի փոխարժեքը դոլարի նկատմամբ սկսել է մեկը մյուսի հետեւից հակառեկորդներ սահմանել: Ընդհանուր առմամբ, տարեսկզբից այն կորցրել է իր արժեքի 23 տոկոսը, մինչդեռ ինֆլյացիան նախկինի պես երկնիշ է:
Տոկոսադրույքի բարձրացումը, այն էլ այդքան կտրուկ, անակնկալ էր տնտեսագետների համար: Գործակալության կողմից հարցված 17 փորձագետներից միայն երեքն էին սպասում նման փոփոխության: Չնայած այս քաղաքականության ակնհայտությանը, դրան կարող էր խանգարել նախագահ Ռեջեփ Թայիփ Էրդողանի ճնշումը, որը պնդում է շարժվել այլ ուղղությամբ:
Այս կապակցությամբ գործակալությունը սեպտեմբերի կեսերին իջեցրել է երկրի ինքնիշխան վարկանիշը մինչեւ B2՝ սա այնպիսի երկրների մակարդակն է, ինչպիսիք են Ռուանդան եւ Ուգանդան: Էրդողանը դա անվանենել է Թուրքիայի դեմ «տնտեսական պատերազմի» փուլ եւ ասել է, որ վարկանիշները ոչինչ չեն նշանակում: Այնուամենայնիվ, Թուրքիայի իշխանությունները արտաքին օգնություն են փնտրում: Կատարի կողմից տրամադրված 10 միլիարդ դոլար վարկը մայիսին եւ հուլիսին բավական էր, բայց օգոստոսից փողերը կրկին սկսել են չբավականացնել։