ՈւԵՖԱ-ն ակումբների եւ հավաքականների խաղերում թույլատրեց 5 փոփոխություն
ՈւԵՖԱ-ն հաստատել է խաղացողների 5 փոփոխության կանոնը Չեմպիոնների լիգայի, Եվրոպայի լիգայի, Ազգերի լիգայի, Եվրո-2020-ի որակավորման փլեյ-օֆֆի հանդիպումներում, հաղորդում է կազմակերպության մամուլի ծառայությունը։
Կորոնավիրուսի համավարակի պայմաններում այս կանոնը կգործի մինչեւ մրցաշրջանի ավարտը։
Թիմերին թույլատրվել է խաղին հայտավորել 23 ֆուտբոլիստի։