«Շատ գեղեցիկ». Օլյան Հակոբյանի ու Հռիփսիմե Սարգսյանի հրապուրիչ լուսանկարները
Դերասանուհիներ Օլյան Հակոբյանն ու Հռիփսիմե Սարգսյանը նոր ֆոտոշարք ունեն։
Դերսանուհիների մասնակցությամբ կադրերն արվել են Սեւանում։ Օլյան ջինսե շորտ է ընտրել ու սպիտակ շապիկ, իսկ Հռիփսիմեն նախապատվություն է տվել սպիտակ հագուստին։ «Աղջիկս ու ես։ Սիրուններով»,- մեկնաբանություններում կատակել է Օլյան. նա ու Հռիփսիմեն «Շիրազի վարդը» սերիալում մոր ու աղջկա կերպարներ են մարմնավորում։ Հետեւորդները բազմաթիվ հաճոյախոսություններ են գրել. «Շատ գեղեցիկ»։
Ավելի վաղ հրապարակված կադրերում Օլյա Հակոբյանը սպիտակ շորտ էր կրում ու բաց կապույտ վերնաշապիկ։ Օլյան արձակել էր մազերն ու գլխաշոր ընտրել։ Կերպարն ամբողջացրել էր բնական շպարը։