ԱՄՆ-ը հայտարարել է Աֆքարիի սպանության պատճառով Իրանի դեմ պատժամիջոցների մասին
Սեպտեմբերի 24-ին Վաշինգտոնը նոր պատժամիջոցներ կկիրառի Իրանի պաշտոնյաների նկատմամբ, այդ թվում`հայտնի ըմբիշ Նավիդ Աֆքարիին մահապատժի դատապարտած դատավորի նկատմամբ: Այս մասին հայտարարել է Վենեսուելայի և Իրանի հարցերով Պետդեպարտամենտի հատուկ ներկայացուցիչ Էլիոտ Աբրամսը:
«Այսօր ԱՄՆ-ն կհայտարարի պատժամիջոցներ իրանական մի քանի պաշտոնյաների և ընկերությունների դեմ, այդ թվում ՝ Աֆքարիին մահապատժի դատապարտած դատավորի», – ասել է Աբրամսը:
Աֆքարին դատապարտվել է մահապատժի 2018-ին հակակառավարական փողոցային ցույցերին մասնակցելու և երկրի ռեժիմը տապալելու նպատակով աշխատանքային խմբեր ստեղծելու համար: UFC-ի ղեկավար Դանա Ուայթը և նույնիսկ ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հանդես եկան ի պաշտպանություն մարզիկի, սակայն Իրանի իշխանությունները իրականացրին այդ մահապատիժը: 27-ամյա Աֆքարին մահապատժի է ենթարկվել սեպտեմբերի 13-ին: