Ալեգրին պատրաստ է գլխավորել «Ռոման»
Իտալական «Ռոման» թիմի գլխավոր մարզիչի պաշտոնում դիտարկում է Թուրինի «Յուվենտուսի» նախկին գլխավոր մարզիչ Մասիմիլիանո Ալեգրիի թեկնածությունը։ 53-ամյա իտալացի մասնագետը «Յուվենտուսից» հեռանալուց հետո արդեն մեկ տարուց ավելի չունի աշխատանք։
Հռոմեական ակումբի նոր ղեկավարությունը կասկածում է, որ պորտուգալացի Պաուլու Ֆոնսեկայի գլխավորությամբ թիմը տիտղոս կնվաճի։
Մասիմիլիանո Ալեգրին պատրաստ է ընդունել «Ռոմայի» առաջարկը, քանի որ ցանկանում է վերսկսել մարզչական կարիերան, հաղորդում է իտալական Corriere dello Sport-ը։
Ալեգրին ամռանը «Ռոմայից» պահանջել է տարեկան 10 միլիոն եվրո աշխատավարձ, սակայն հիմա պատրաստ է ավելի ցածր վարձատրության։
Ալեգրին «Յուվենտուսը» գլխավորել է 2014-2019-ին։ Նա չորս մրցաշրջան գլխավորել է «Միլանը», աշխատել է նաեւ «Կալյարիում», «Սասուոլոյում», «Ուդինեզեում» եւ ՍՊԱԼ-ում։