«Շտապ ուզում եմ ամուսնանալ». Քիմ Քարդաշյանը հարսանեկան ներքնազգեստի հավաքածու է թողարկում
Իրապատում-շոուի աստղ Քիմ Քարդաշյանը հայտարարել է իր SKIMS ապրանքանիշի հարսանեկան նոր հավաքածուն եւ նույնիսկ հրապարակել գովազդային առաջին լուսանկարը։ Մոդելը դրանում ոճային ներքնազգեստ է կրում, հարսանեկան քող։
Քարդաշյանի նոր հավաքածուում ներառված կլինեն սեքսուալ բոդիներ, ինչպես նաեւ անդրավարտիքներ շտկող հավաքածուից։ Քիմը նաեւ մետաքսե խալաթ կթողարկի, որով հարսնացուները կարող են դիմավորել հարսանեկան առավոտը։
«Շատ լավն է։ Ես եւս հարսանեկան զգեստի հետ կրել եմ քո ներքնազգեստը, եւ դա անհավանական հարմարավետ էր», «շտապ ուզում եմ ամուսնանալ», «սա հիասքանչ է, Քիմ»,- մեկնաբանություններում գրել են օգտատերերը։