Դատարանը կալանք է դրել Նավալնիի բնակարանի վրա
Դատական կարգադրիչները կալանք են դրել Ալեքսեյ Նավալնիի բնակարանի վրա, որը գտնվում է Մոսկվայի Լյուբլինո քաղաքում՝ հայտնում է ՏԱՍՍ-ը:
Դա տեղի է ունեցել օգոստոսի 27-ին, կալանք է դրվել նաև նրա հաշիվների վրա:
Ռուսաստանի Դատական կարգադրիչների դաշնային ծառայության տվյալների բանկի համաձայն՝ Նավալնին, համաձայն Մոսկվայի արբիտրաժային դատարանի կատարողական թերթի, պետք է ավելի քան 28 միլիոն ռուբլի վճարի որպես գույքային բնույթի բռնագանձում`ի շահ ֆիզիկական և իրավաբանական անձանց, ինչպես նաև ավելի քան 2 միլիոն ռուբլի` որպես հարկադիր կատարման վճար:
Նրա մամուլի քարտուղարի խոսքով՝ կալանքը կապված է «Մոսկովսկի Շկոլնիկ» ընկերության կողմից ներկայացված հայցադիմումի հետ. ընկերությունը դատարան էր դիմել 2019 թվականին՝ Կոռուպցիայի դեմ պայքարի հիմնադրամի հրապարակած տեսանյութերի պատճառով: