Զարուհի Բաբայանի ու ամուսնու ջերմ գրկախառնությունը Ջերմուկից
Երգչուհի Զարուհի Բաբայանն ընտանեկան ջերմ լուսանկար է հրապարակել։
Իր միկրոբլոգում հրապարակված կադրերում երգչուհին պատկերված է ամուսնու հետ։ Գեղեցիկ զույգը մեղմ գրկախառնված է։ Ըստ սոցիալական ցանցում արված նշման՝ լուսանկարներն արվել են Ջերմուկում։ Զարուհի Բաբայանը սպիտակ շորտ է ընտրել ու սեւ շապիկ։ Կերպարն ամբողջացրել են մարզակոշիկներն ու արտահայտիչ շպարը։
Ավելի վաղ հրապարակված կադրերում երգչուհին սեւ բլուզ էր կրում եւ զոլավոր պիջակ։ Նա հավաքել էր մազերն ու բնական շպար ընտրել։ «Բնությունից լիցքավորված»,- հրապարակումը մակագրել էր նա՝ օգտագործելով «Ջերմում», «Հայաստան», «իմ սեր» հեշթեգերը։