Ֆիլիպ Կիրկորովը Կիևում ներկայացրել է նոր S դասի Մերսեդեսը
Ֆիլիպ Կիրկորովը գովազդային արշավներին շատ քիչ է մասնակցում, բայց մասնակցում է տպավորիչ: Վերջին անգամ 46-ամյա երգիչը մասնակցել է "Евросети"-ի գովազդին և ստացել մոտ 5 մլն եվրո: Իսկ հիմա Կիրկորովն ընդունել է նոր առաջարկը՝ մասնակցել “Mercedes Benz”-ի շնորհանդեսին: Նոր գովազդային արշավին մասնակցելու համար Կիրկորովն ուղևորվել է Կիև՝ S Class-ի մակնիշի շնորհանդեսին ներկա լինելու համար: Ֆինանասկան կողմի մասին ոչինչ չի հաղորդվում, սակայն մի բան պարզ է, որ խոսքը միլիոնավոր եվրոների մասին է:
Այդ մակնիշը տեսնելու համար հավաքվել է Ուկրաինայի ողջ էլիտան: Երեկույթին մասնակցել են քաղաքական գործիչներն ու գործարարները:
Կիրկորովը ելույթ է ունեցել մեկ ժամ, ինչպես նաև լուսանկարվել Մերսեդեսի ֆոնին:
«Սա իմ սիրած մեքենան է: Ես սպասում էի նոր մակնիշի արտադրությանը»,-իր մտքերն է կիսել երգիչը: