Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի են առաջադրել
Սեպտեմբերի 10-ին Օսլոյում Նոբելյան կոմիտեն ստացել է ՌԴ նախագահ Վլադիմիր Պուտինին խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտ, որից հետո ամերիկյան կողմն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, հայտարարել է ակադեմիկոս, գրող Սերգեյ Կոմկովը, որն ուղարկել էր ՌԴ առաջնորդին առաջադրելու մասին ուղերձը, փոխանցում է «ՌԻԱ Նովոստի»-ն։
«Այսօր սա արդեն փաստացի իմ չորրորդ առաջադրումն է խաղաղության Նոբելյան մրցանակի։ Առաջինն ուղարկեվել է այս տարվա սեպտեմբերի 9-ին, եւ արդեն սեպտեմբերի 10-ին այս հայտը ստացել է Օսլոյում խաղաղության Նոբելյան կոմիտեն»,- ասել է Կոմկովը։
Ակադեմիկոսը հավելել է, որ ուշադիր հետեւել է պատվերով նամակի տեղաշարժին, եւ նշել, որ ռուսական հայտը ստանալուց անմիջապես հետո ամերիկյան կողմն առաջադրել է ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին։
«Մենք հստակ ընկալում ունենք՝ ով, երբ եւ րոպեներով ժամը քանիսին․ տեղական ժամանակով 15.07-ին այս պատվերով նամակը ստացել են Օսլոյույմ․․․, եւ ստորագրել է Նոբելյան կոմիտեի քարտուղարներից մեկը։ Այս հայտից հետո սկսվել է ամերիկյան կողմի տառացիորեն կատաղի արձագանքը։ Արդեն երեկոյան կողմ՝ տեղական ժամանակով 16-ից հետո, Օսլոյում ամերկյան ներկայացուցիչը <...> արագ դիմում է գրել, քիչ էր մնում ձեռագրով, անմիջապես մտցրել խաղաղության Նոբելյան մրցանակի առաջադրելու հայտը՝ անհասկանալի է, թե ինչի համար, Թրամփի կողմից Արաբական Էմիրությունների եւ Իսրայելի միջեւ ինչ-որ կոնֆլիկտայկին իրավիճակի կարգավորման մասին»,- ասել է Կոմկովը։