Հայ ֆուտբոլիստը հեռացել է Ղրղզստանի առաջնությունից
Հայաստանի երիտասարդական հավաքականի նախկին կիսապաշտպան Օրբելի Համբարձումյանը հեռացել է Ղրղզստանի առաջնությունում հանդես եկող «Աբդիշ-Ատա» ակումբից: 24-ամյա ֆուտբոլիստն այդ մասին հայտնել է ֆեյսբուքյան էջում և շնորհակալություն հայտնել ակումբի ղեակավարությանը:
Ղրղզստանի առաջնությունում անցկացրած մեկ մրցաշրջանում Համբարձումյանը մասնակցել է 9 խաղի և դարձել 2 գոլի հեղինակ: Նախկինում նա հանդես է եկել նաև Երևանի «Ուլիսում», «Ուրարտուում» և «Արարատում»: