Նատաշա Կորոլյովան խոսել է ամուսնու դավաճանությունների մասին
Երգչուհի Նատաշա Կորոլյովան Instagram-յան էջում խոսել է ամուսնու՝ Տարզանի դավաճանությունների մասին։ Նրա խոսքով՝ բոլոր ընտանիքներն էլ անցնում են ճգնաժամի միջով. նրանց մի մասը դրանք հաղթահարում է վերափոխմամբ՝ ընտանեկան դերերի թարմացված կառուցվածքով, մյուսները կորցնում են ամեն ինչ։ ՛
«Ճապոներեն լեզվում «ճգնաժամը» կազմված է երկու հիերոգլիֆից. մեկը թարգմանվում է որպես «քայքայում», մյուսը՝ «շանս»։ Քայքայումը մեզ նոր հնարավորություն է տալիս»,- գրել է երգչուհին։
Հիշեցնենք՝ սեպտեմբերի 16-ին դերասանուհի Անաստասիա Շուլժենկոն, որն իրեն հայտարարել էր Տարզանի սիրուհին, մասնակցել էր «На самом деле» հաղորդմանը եւ հղիության թեստ հանձնել, որի արդյունքը բացասական էր։ Իսկ ռուսական «Առաջին ալիք»-ով «Пусть говорят» հաղորդման հերթական թողարկումը նվիրված էր Տարզանի ու Կորոլյովայի հարաբերություններին։ Նկարագրությունում խոսվում էր «կորած թանկարժեք իրերի եւ իբրեւ հղի սիրուհու» մասին։