Թուրքական լրատվամիջոցները հաղորդել են Լիբիայում «վագներովցիներով» ուղղաթիռի կործանման մասին
Թուրքական Anadolu գործակալությունը հայտնում է, որ լիբիական Սուկնա քաղաքում ուղղաթիռ է ընկել, որում ռուսական «Վագներ» անվտանգության ընկերության զինվորներ են եղել։
Գործակալությունն իր հերթին հղում է անում Սիրտում և Ջուֆրայում կառավարական զորքերի համատեղ գործողությունների հրամանատարության ներկայացուցիչ, գեներալ Աբդուլհադի Դիրահին, որը հայտարարել է, որ ուղղաթիռը ընկել է Կուֆրա ռազմական ավիաբազայի մոտակայքում, տեղական ժամանակով ժամը 08: 00-ին:
Նա նշել է, որ ուղղաթիռի կործանման արդյունքում զոհվել է «Վագներ» խմբավորման 4 զինյալ:
Միևնույն ժամանակ, «Սովերշեննո սեկրետնո» պարբերականը հրապարակել է Լիբիայի ազգային բանակի ներկայացուցիչների հայտարարության թարգմանությունը, որում ասվում է, որ Սուկնայում ուղղաթիռներից մեկը պարզապես արտակարգ վայրէջք է կատարել, և միջադեպի արդյունքում զոհեր չեն եղել: