Մեծ Բրիտանիայում վերանվանել են ստրկավաճառի պատվին անվանակոչված համերգասրահը
Բրիտանական Բրիսթոլ քաղաքում Colston Hall համերգային դահլիճը, որը կրում էր անգլիացի վաճառական եւ բարերար Էդվարդ Քոլսթոնի (1636-1721) անունը, ով իր կարողությունը վաստակել է ստրկավաճառությամբ, վերանվանվել է Bristol Beacon: Այս մասին հաղորդվում է հաստատության կայքում:
Հաղորդագրության մեջ ասվում է, որ նախորդ անվան պատճառով ոչ բոլոր քաղաքացիներն էին իրենց համերգասրահի ցանկալի հյուր համարում:
Հեղինակները նշել են, որ հաստատությունն այլեւս չի կարող կոչվել Քոլսթոնի անունով, որը մեծ դեր է խաղացել ստրուկների առեւտրում:
Անվանափոխությունը համարել են «ավելի արդար եւ հավասար իրավունքներ ունեցող հասարակության կառուցման գործում» ներդրում կատարելու հնարավորություն: