ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել կախարդության մեջ կասկածվող բուժքրոջը սպանած տղամարդուն
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել կախարդության մեջ կասկածվող բուժքույր Ջան Թիսլերին դաժանորեն սպանած տղամարդուն՝ հայտնում է CNN- ը:
2001 թվականին Ուիլյամ Լեքրոյը մտել է 30-ամյա Թիսլերի տուն, բռնաբարել և սպանել նրան: Դրանից հետո նա գողացել է սպանվածի մեքենան և շարժվել դեպի Կանադայի սահման, որտեղ նրան բերման են ենթարկել: Հոգեբույժի հետ զրույցում Լեքրոյն ասել էր, որ ինքը Ջոան Թիսլերին համարում էր դայակ, որը 20 տարի առաջ սեռական բռնության է ենթարկել իրեն»: Նա համոզված է եղել, որ կինը իրեն կախարդել է, և այդ կախարդանքը պետք էր վերացնել:
50-ամյա Լեքրոյին մահացու ներարկում են արել: Մահապատիժն իրականացվել է Ինդիանա նահանգի բանտում, այն վերջին մեկ տարվա ընթացքում վեցերորդն է, որ պատվիրված է դաշնային իշխանությունների կողմից: