«Ռեալի» հայտարարությունը կորոնավիրուսի վերաբերյալ
Մադրիդի «Ռեալը» պաշտոնական հայտարարությամբ է հանդես եկել ակումբում կորոնավիրուսի դեպքերի առթիվ: Ավելի վաղ լուրեր էին շրջանառվում, որ «Ռեալի» նորվեգացի կիսապաշտպան Մարտին Էդեգորը կորոնավիրուսի դրական թեստ է հանձնել «Ռեալ Սոսյեդադի» հետ ֆուտբոլի Իսպանիայի առաջնության առաջին տուրի խաղից հետո:
Մադրիդցիների մամուլի ծառայությունը հայտնում է, որ գլխավոր թիմում COVID-19-ի բոլոր թեստերի պատասխանները եղել են բացասական:
«Ռեալը» հաջորդ հանդիպումը կանցկացնի սեպտեմբերի 26-ին՝ Իսպանիայի առաջնության երկրորդ տուրում հյուրընկալվելով «Բետիսին»: