ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկել բուժքրոջը սպանած զինվորին, ով տարված էր կախարդությամբ
ԱՄՆ-ում մահապատժի են ենթարկվել Զորջիայից բուժքրոջը սպանած զինվորին, ով տարված էր կախարդությամբ: Նրա կարծիքով` կինը կախարդել էր իրեն, հայտնում է AP-ն:
50-ամյա Ուիլյամ Էմեթ Լեքրոյը մահացած է ճանաչվել տեղական ժամանակով երեկոյան 21:06-ին` Թերե Հաութի բանտում մահացու ներարկում ստանալուց հետո:
Փաստաբանները միջնորդել էին նախագահ Դոնալդ Թրամփին փոխել Լեքրոյի դատավճիռը ցմահ ազատազրկման: Մահապատիժը սկսվել էր նախատեսվածից գրեթե երեք ժամ ուշ, քանի որ նրա փաստաբանները վերջին րոպեին անհաջող փորձ արեցին համոզել ԱՄՆ Գերագույն դատարանին կասեցնել պատժամիջոցը:
Մահապատժին ներկա էին Զոան Լի Թիսլերի հայրն ու փեսացուն, ում Լեքրոյը բռնաբարել եւ դանակահարել էր 19 տարի առաջ:
Լեքրոյը ներխուժել էր Զոան Լի Թիսլերի տուն 2001 թվականի հոկտեմբերի 7-ին: Նա հարվածել, կապել եւ բռնաբարել էր կնոջը: Դրանից հետո Լեքրոյը կտրել է Զոանի կոկորդը եւ դանակով հարվածել մեջքին:
Ավելի ուշ նա քննիչներին ասել էր, որ կարծում էր, որ Զոանը կարող էր իր ծեր դայակը լինել, ում նա Թինքերբել էր կոչում, ով, ըստ Լեքրոյի, բռնաբարել էր իրեն մանկության տարիներին: Թիեսլերին սպանելուց հետո նա հասկացել էր, որ դա չի կարող ճիշտ լինել: Նրան սպանելուց մի քանի օր առաջ նա ենթադրում էր, որ Թիսլերը Թինկերբելն է, եւ որ հարձակումը նրա վրա ամբողջովին կվերադարձնի իր վրա դրված անեծքը: Կտրելով նրա կոկորդը` Լեքրոյը մոտեցել էր Թիսլերի համակարգչին` կախարդության մասին գրքերը գտնելու համար:
Լեքրոյը բանակ էր գնացել 17 տարեկանում, սակայն շուտով հեռացվել էր ծառայությունից, իսկ ավելի ուշ պատմել էր կախարդության հանդեպ իր հետաքրքրության մասին, որը սկսվել էր գողության, մանկապղծության եւ այլ մեղադրանքներով բանտարկության նախորդ ժամկետի ընթացքում: