«Բառերն իմն են, ցավը՝ նրանը». Մարիա Զախարովան երգի բառեր է գրել Լյուբով Ուսպենսկայայի անձնական ողբերգության մասին
Ռուսաստանի Դաշնության արտաքին գործերի նախարարության պաշտոնական ներկայացուցիչ Մարիա Զախարովան բառեր է գրել Լյուբով Ուսպենսկայայի «Я слишком тебя любила» երգի համար, որը երգչուհին նվիրել է դստերը՝ Տատյանա Պլակսինային։
Քաղաքական գործիչը ստեղծագործական էքսպերիմենտի մասին հայտնել է սոցիալական ցանցերում. «Սա Լյուբով Ուսպենսկայայի երգ-խոստավանությունն է, որը նվիրված է նրa դստերը։ Բառերն իմն են, ցավը՝ նրանը»։
Մարիա Զախարովան հայտնել է, որ նոր երգը թողարկվել է այսօր առավոտյան։ Այն լսելուց հետո քաղաքական գործչի հետեւորդները միաձայն հայտարարել են, որ կոմպոզիցիայի տեքստը պարզապես անհաvանական է։ Այն հստակ բացահայտում է մայրական սիրո հակառակ կողմը, որը բաց չի թղնում եւ իրավիճակը, որում խղճում ես երկուսին են։
Այն մասին, որ նոր երգ է գրվել, Զախարովան հայտնել էր դեռ հուլիսին։ «Այն գրված է բացարձակ հույզերի պոռթկման պայմաններում, եւ այն կկատարի մեր ամենահայտնի երգչուհիներից մեկը, որը շատ հետաքրքիր է, ոչ միանաշանակ եւ բազմաթիվ քննարկումներ ու վեճեր է առաջ բերում: Եվ նա հիմա եւս ընտանեկան դրամատիկական պատմության կենտրոնում է հայտնվել, հենց այդ պատճառով էլ ծնվել են տողերը։ Այս ամենը հանկարծակի է հայտնվել, բայց հանկարծ վերածվեց երգի։ Ես պարզապես նրան ուղարկեցի այդ տողերը, եւ երկու օր անց նա ինձ ուղարկեց արդեն պատրաստի երգը»,- այդ ժամանակ նշել էր նա։
Ուսպենսկայայի ու Պլակսինայի կոնֆլիկտը սկսվել է այս տարվա ձմռանը։ Տատյանան «Звезды сошлись» հաղորդման տաղավարում շոկային մանրամասներ էր պատմել արտիստի հետ կյանքի վերաբերյալ։ Իբրեւ Լյուբով Ուսպենսկայան իրեն փակել է լոգարանում ու փորձել խեղդել։ Երգչուհին հերքել է դստեր բառերն ու լրագրողներին մեղադրել, որ դստերը ուժով են պահել եւ նրանից ստացել խոսքերը, որոնք ցանկացել են։