Թրամփին նամակ ուղարկած Կանադայի քաղաքացին մեղադրվում է ԱՄՆ նախագահի դեմ սպառնալիքների մեջ
Կանադայի քաղաքացին, ով րիցինով նամակ էր ուղարկել ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփին, պաշտոնապես մեղադրվում է Միացյալ Նահանգների նախագահի դեմ սպառնալիքների մեջ, հայտնում է AFP-ն:
Քվեբեկի բնակչուհին` 53-ամյա Պասկալ Ֆերյեն, կարճ ժամանակով կանգնել էր Նյու Յորքի Բաֆալո քաղաքի դաշնային դատարանի առջեւ անցած հանգստյան օրերին սահմանային անցակետում ձերբակալվելուց հետո:
Մեղադրական եզրակացության համաձայն` Ֆերյեն ծրար էր ուղարկել Սպիտակ տուն, որը րիցին էր պարունակում` ծայրաստիճան թունավոր բուսական սպիտակուց, որը ստացվում է գենեգերչակի սերմերից:
«Ես Ձեզ համար նոր անուն եմ գտել` «անճոռնի ծաղրածու բռնապետ»: Հուսով եմ` ձեզ դուր կգա»,- նշվում էր նամակի ծանոթագրության մեջ: «Դուք ոչնչացնում եք ԱՄՆ-ն եւ տանում եք այն կործանման: Հրաժարվեք մասնակցությունից այս ընտրություններին: Ես ձեզ «հատուկ նվեր» եմ մատուցում որոշում կայացնելու համար: Այդ նվերը նամակի մեջ է: «Եթե դա չաշխատի, ես մեկ այլ թույնի բաղադրատոմս կգտնեմ կամ ատրճանակ կօգտագործեմ: Վայելեք: Ապստամբների անվճար ոգի»,- նշվում է գրության մեջ:
Քննիչները վեց լրացուցիչ նամակ էին հայտնաբերել, որոնք ուղարկվել էին Տեխաս սեպտեմբերի կեսերին մարդկանց, որոնք աշխատում էին կալանավայրերում, որտեղ գտնվում էր Ֆերյեն 2019 թվականին` զենք պահելու համար ձերբակալումից հետո: Դատարանի փաստաթղթերի համաձայն`նա իրեն վերագրվող բոլոր նամակներում եւ սոցիալական ցանցերի էջերում նույն լեզուն է օգտագործել:
Լսումներին Ֆերյեն կարճ է խոսել եւ խնդրել է հատուկ լսումներ նշանակել սեպտեմբերի 28-ին:
ԱՄՆ դատախազությունը պետք է հաստատի նրա ինքնությունը` նախքան հետագա քննությունը: