Թրամփի արձագանքը ԱՄՆ-ում COVID-19-ի հետևանքով ավելի քան 200 000 մարդու մահվանը․ Կարող էր և ավելի վատ լինել
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփն արձագանքել է այն փաստին, որ ԱՄՆ-ում COVID-19-ի հետեւանքով մահացել է 200 հազարից ավելի մարդ՝ լրագրողներին ասելով, որ դա «խայտառակություն» է, բայց կարող էր եւ ավելի վատ լինել, փոխանցում է The Hill-ը։
«Կարծում եմ, որ դա խայտառակություն է։ Կարծում եմ, որ եթե մենք ճիշտ չգործեինք, ապա կլիներ 2,5 մլն մահ»,- ասել է նա թղթակիցներին։
«Սա սարսափելի է։ Սա երբեք չպետք է տեղի ունենար,- ասել է Թրամփը։ - Սա թույլ է տվել Չինաստանը, ուղղակի հիշեք այս մասին»։
Ջոն Հոփքինսի համալասարանի տվյալների համաձայն՝ ԱՄՆ-ում գրանցվել է կորոնավիրուսի հետեւանքով 200 000 մահ, ինչը աշխարհի բոլոր երկրների թվում ամենաբարձր ցուցանիշն է։
Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի ՄըքԷնանին ներկայացրել է մի քանի մոդելներ, որոնց համաձայն ԱՄՆ-ում կարող էր մահանալ 2,2 մլն մարդ, եթե չընդունվեին սոցիալական հեռավորության պահպանման միջոցառումները։