«Ընկերները» սերիալն այլընտրանքային տարբերակ կունենա. գլխավոր դերերը կխաղան թխամորթները
«Ընկերները» լեգենդեր սերիալն այլընտրանքային տարբերակ կունանա. վեց թխամորթ դերասաններ կփորձեն լեգենդար կերպարների դերերը՝ ուղիղ եթերում սցենարի ընթերցանություն կազմակերպելով, հայտնում է Super-ը։
Երկու տարի առաջ նմանատիպ քայլի է դիմել ռեփեր Ջեյ Զին, երբ սկսել են բողոքներ հասցեագրվել 90-ականների ամենահայտնի սիթքոմի վերաբերյալ։ Նա երեւակայել էր «եթե «Ընկերներն» այդքան «սպիտակ» չլինեին» թեմայով։
Այժմ արդեն նմանատիպ մտահղացում ունի թխամորթ դերասանուհի Գաբրիել Յունիոնը, որը կվարի երեկոն։ Բացի այդ՝ ընթերցանությանը կմասնակցեն Սթերլինգ Բրաունը, Ռայան Բատը, Ուզո Ադուբան, Անիշա Հինդսը, Քենդրիկ Սեմփսոնը եւ Ջերեմի Փոուլը։ Սակայն չի հաղորդվում, թե նրանցից յուրաքանչյուրն ում կերպարում կլինի։