Ամերիկացիները 145 մլն դոլար են կորցրել Covid-19-ի հետ կապված խարդախությունների հետևանքով
Ամերիկացիները 145 մլն դոլար են կորցրել Covid-19-ի հետ կապված խարդախությունների հետեւանքով, հայտնում է CNBC-ն։
Դաշնային առեւտրային հանձնաժողովի տվյալներով՝ տարեսկզբից սպառողները ներկայացրել են կորոնավիրուսի հետ կապված խարդախության վերաբերյալ ավելի քան 205 000 բողոք։
Միջին վնասը կազմել է 300 դոլար։ Բայց 80 տարեկանից ոչ փոքր մարդկանց շրջանում ֆինանսական կորուստները եղել են կրկնակիից ավելի բարձր։
Խարդախները ոչինչ չկասկածող ամերիկացիներից փող գողանալու մի քանի եղանակներ են օգտագործել, այդ թվում՝ հանցագործություններ՝ կապված ֆինանսական օգնության հետ, Covid-19-ի բուժման կեղծ մեթոդներ եւ խարդախ բարեգործական կազմակերպություններ։