Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առաջինը պատվաստվել կորոնավիրուսի դեմ արտասահմանյան պատվաստանյութով
ԱՄՆ նախագահ Դոնալդ Թրամփը հայտարարել է, որ պատրաստ է առաջինը պատվաստվել COVID-19 նոր տեսակի կորոնավիրուսի դեմ արտասահմանյան դեղամիջոցով: Այս մասին ճեպազրույցի ժամանակ հայտարարել է Սպիտակ տան մամուլի քարտուղար Քեյլի Մաքինենին, ելույթը հեռարձակվել է Ֆեյսբուքում:
Նա նաև ընդգծել է, որ երկիրը պատրաստ է իր մոտ COVID-19-ի դեմ արտասահմանյան պատվաստանյութեր կիրառել։
Ըստ Մաքինենիի մեջբերման՝ Թրամփի համար «միևնույնն է», թե ով է ստեղծելու դեղը, գլխավորն այն է, որ պատվաստանյութը աշխատող լինի:
Սպիտակ տան մամուլի ծառայության ղեկավարը նաև նշել է, որ ԱՄՆ նախագահի վարչակազմը առավել հեռանկարային է համարում Օքսֆորդի համալսարանի մասնակցությամբ ստեղծված բրիտանա-շվեդական AstraZeneca դեղագործական ընկերության պատվաստանյութը: