Կոկո Ռոշի 10 լավագույն ոճերը (լուսանկարներ)
Կանադական ծագումով սուպերմոդել Կոկո Ռոշին նմանեցնում են քամելեոնի: Դեռևս 2008 թ. Ջեյմս Սկալլը, ով նորաձևության ցուցադրությունների գործակալն է, ասել է` «Սկզբում ես ուշադրություն չէի դարձնում, թե ինչ էին խոսում նրա մասին ոճաբանները, բայց մի քանի րոպե Կոկոյի հետ շփվելուց հետո ես ամբողջությամբ հմայված էի նրանով: Վերջապես հասկացա, թե ինչու են բոլորը նրանով այդքան հիացած: Ոմանք կարծում են, որ նրա հայացքը մի տեսակ յուրահատուկ է, իսկ ես կարծում եմ, որ նա քամելեոն է: Նա այնպիսի արագությամբ է փոխում իր ոճը, որ չենք հասցնում հիանալ նրա գեղեցկությամբ, եթե երեկ հիանում էինք նրա վառ կարմիր մազերով ապա հաջորդ օրը կարող ենք տեսնել նրան, ամբողջությամբ այլ գույնի մազերով:
Եվ իսկապես Կոկոն այն աղջիկն է, ով սիրում է և կարևորը կարողանում է փոխվել»: