«Ես արդարացում չունեմ». Ջոն Լենոնին սպանողը ներողություն է խնդրել Յոկո Օնոյից
Ջոն Լենոնին սպանողը՝ Մարկ Չեմպենը, ներողություն է խնդրել երաժիշտի կնոջից՝ Յոկո Օնոյից ու հայտարարել, որ զղջում է կատարածի համար, հայտնում է Daily Mail-ը։ Նախորդ ամիս պայմանական վաղաժամկետ ազատման հանձնաժողովը 11-րդ անգամ մերժել է նրա բողոքը։
Այսօր պարզ է դարձել, որ դատական նիստի ընթացքում Չեմպենը դիմել է հանգուցյալ երաժիշտի կնոջը։ Նա ներողություն է խնդրել Յոկո Օնոյից, որի աչքի առաջ կրակել է Լենոնի վրա։ Նա վստահեցրել է, որ մշտապես մտածում է իր դաժան քայլի մասին։
«Ես արդարացում չունեմ։ Ես սպանել եմ Ջոնին, քանի որ նա չափազանց շատ հայտնի էր։ Դա զայրացնում էր։ Ուզում եմ հավելել, որ դա իմ կողմից չափազանց էգոիստական քայլ էր։ Ես շատ եմ զղջում, որ ցավ եմ պատճառել Օնոյին։ Ես, անխոս, արժանի եմ մահապատժի, բայց երկրորդ հնարավորության եւս»,- ասել է Չեմպենը։