Ռուս հայտնի հեռուստահաղորդավարուհին մերկ զբոսնել է Մոսկվայում ու հայտնվել հոգեբուժարանում
Դերասանուհի եւ հեռուստահաղորդավարուհի Հիլդա Կարմենը երթեւեկելի հատվածով մերկ զբոսանքից հետո հոսպիտալացվել է հոգենեւրոլոգիական դիսպանսեր, հայտնում է Ren.tv-ն։
Օգտատերերը ճանաչել են հեռուստահաղորդավարուհուն, որը հեռուատալիքներից մեկով հաղորդում է վարում ճամփորդությունների մասին։ Ըստ նախնական տեղեկատվության՝ նա երթեւեկելի հատվածում մեկ վիճակում հայտնվել է որոշակի արգելված նյութեր ընդունելուց հետո։
«Ճանապարհի» ավարտին կնոջը բժիշկներ են սպասել, որոնք ստիպված են եղել բավականաչափ ջանքեր գործադրել՝ հեռուստահաղորդավարուհուն շտապօգնության մեքենան նստեցնելու համար։
27-ամյա Կարմենն օգտատերերին հայտնի է այնպիսի ֆիլմերում ու սերիալներում կատարած դերերով, ինչպիսիք են «Ճոճ», «Գովասանքի խոսք Դենիս Կորանլեւին», «Հանդիպում»։