Հայաստանը մեկ միլիոն բնակչության հաշվով կորոնավիրուսի դեպքերի թվով 17-րդն է աշխարհում
Այսօր աշխարհում կորոնավիրուսով վարակման դեպքերի թվով Հայաստանը 17-րդ տեղում է աշխարհում: Հանրապետությունում գրանցվել է վարակման ընդհանուր 47 667 դեպք. Սա 16 079 դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվով:
Կորոնավիրուսից մահացել է 938 հիվանդ, ինչը մոտ 316 մահվան դեպք է մեկ միլիոն բնակչության հաշվով: Ըստ այդ ցուցանիշի` Հայաստանն այժմ 22-րդ տեղում է աշխարհում:
Հիշեցնենք, որ Հայաստանում վերջին օրվա ընթացքում գրանցվել է կորոնավիրուսով վարակման 115 նոր դեպք: Ներկայումս բուժում է անցնում 3765 մարդ (նրանց թիվն օրական ավելանում է 73-ով): Ապաքինվել է 42 676 մարդ (վերջին օրվա ընթացքում` 39 մարդ), մահացել է 938 հիվանդ (վերջին օրվա ընթացքում` 2 մարդ):
Ըստ Worldometers.info-ի` աշխարհում կորոնավիրուսով վարակման հաստատված դեպքերի ընդհանուր թիվը հասել է 31 499 343-ի: 969 587 հիվանդ մահացել է, առողջացել է 23 127 618 մարդ: Այժմ ակտիվ դեպքերի թիվը 7 402 138 է, որից 61 870-ի (1 տոկոս) վիճակը գնահատվում է ծանր կամ կրիտիկական: