«Բանջարաբույծի կամ պապիկի տաբատ». Gucci-ն սկսել է 600 ֆունտով «կեղտոտ» ջինս վաճառել
Իտալական Gucci նորաձեւության տունը ծնկների ու նստատեղի հատվածում խոտի հետքերով ջինս է թողարկել։ Այն աշուն-ձմեռ 2020/21 հավաքածուի մաս է կազմում։ Համացանցում քննադատել են արտասովոր հագուստը, հայտնում է «Էքսպրես Գազետա»-ն։
Օգտատերերը նոր ջինսը «սարսափելի» են անվանել եւ նույնիսկ առաջարկել դրանց նոր անուն տալ՝ «բանջարաբույծի տաբատ» կամ «պապիկի տաբատ»։
Ապրանքի նկարագրությունում նշված է, որ ջինսի դիզայնը ոգեշնչված է «գրանժ ոճով»։ Դրանք կարված են օրգանական, բամբակե դենիմից «մաշվածության էֆեկտով եւ հատուկ մշակմամբ», որն, արտադրողի խոսքով, «հետքերի պատրանք» է ստեղծում։